Հնդկաստանը Լիբիայից իր խաղաղապահներին դուրս է բերել
Թունիսում Հնդկաստանի դեսպանատունը Լիբիայից տարհանել է 15 հնդիկ խաղաղապահներին՝ կապված հյուսիսաֆրիկյան երկրում իրադրության սրման հետ, հայտնել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմա Սվարաջը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Լիբիայում իրադրությունն անսպասելի սրվել է: Տրիպոլիում մարտեր են ընթանում: Թունիսում Հնդկաստանի դեսպանատունը նախօրեին ինքնուրույն տարհանել է ամբողջ խաղապահ զորակազմը, որը բաղկացած է զինված ոստիկանության 15 մարտիկներից: Նրանց փայլուն աշխատանքը բարձր ենք գնահատում»,- իր Twitter-յան էջում նշել է Սվարաջը:
Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հանդեպ չեզոք զինված ուժերը կիրակի հայտարարել են Խալիֆ Հաֆթարի գլխավորած Լիբիական ազգային բանակի դեմ «Զայրույթի հրաբուխ» ռազմական գործողություն սկսելու մասին: Հինգշաբթի ԼԱԲ հրամանատար Հաֆթարը իր ուժերին հրամայել էր սկսել Տրիպոլիի վրա հարձակումը՝ «ահաբեկիչներից ազատագրելու համար»: Լրատվամիջոցները հայտնել էին, որ Հաֆթարի բանակի ստորաբաժանումները իրենց վերահսկողության տակ են վերցրել Լիբիայի մայրաքաղաքից հարավ գտնվող Գարյան եւ Սուրման քաղաքները:
Ինչպես նախկինում, Լիբիայում երկիշխանություն է՝ արեւելքում նիստեր է անցկացնում ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլիում իշխում է ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի աջակցությամբ ձեւավորված ազգային համաձայնության կառավարությունը՝ Սարաջի ղեկավարությամբ: Երկրի արեւելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում են մարշալ Հաֆթարի Լիբիական ազգային բանակի հրամանատարության հետ, որի բանակը գրոհայինների դեմ երկարատեւ պատերազմ է վարում: ՄԱԿ-ն առաջարկում է 2019-ի գարնանը Լիբիայում համընդհանուր ընտրություններ անցկացնել, որոնց արդյունքներով պետք է ձեւավորվի լեգիտիմ եւ համընդհանուր ճանաչված իշխանություն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը