Վարդանյանների վտանգավոր հնարքը շոկի մեջ է գցել Britain's Got Talent դիտողներին. տեսանյութ
«Փառքի րոպե» մրցույթում հաջողությունից հետո Վարդանյան եղբայրները փորձել են իրենց ուժերը Բրիտանիայում։ Ուժային ակրոբատներ Գևորգը և Անդրանիկը ելույթ են ունեցել Britain's Got Talent նախագծի 2019թ-ի եթերաշրջանի առաջին շոուում։
Եղբայրները կրկնել են հնարքը, որով ցնցել են ռուսական Առաջին ալիքի «Փառքի րոպե» մրցույթի ժյուրիին։ Նրանք պահել են հավասարակշռությունը մեկը մյուսի գլխի վրա՝ բերանի մեջ պահած թրերով։ Նրանց առաջին փորձը չի հաջողվել, սակայն հաղորդավար Էնթոնի Մակ Փարթլինը խնդրել է նրանց չհանձնվել և կրկին փորձել։ Դահլիճում վախեցած ձայներ են հնչել։
Ժյուրիի անդամներից մեկը՝ Սայմոն Քոուելը, խոստովանել է․ «Քիչ էր մնում որոշեի, որ դա ձեզ չի հաջողվի։ Մենք բոլորս շոկի մեջ էինք։ Դա ամենավտանգավոր հնարքն է, որը երբևէ տեսել եմ այս շոուում»։ Նշենք, որ Քոուելը ժյուրիի անդամ է 2017թ-ից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը