Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմել Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ Total Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս Կառլսենը Ռուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտը Նորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել «Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետ ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը Ստեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել Բայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվել Պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. Զելենսկի

Մարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի
Հայաստան

ԵԽԽՎ նստաշրջանում ելույթ կունենա Փաշինյանը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանն այս տարի կառանձնանա նրանով, որ ելույթ կունենա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված բազմաթիվ հարցերից կլինեն մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը: Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այս համատեքստում կբարձրացնի նաև Ադրբեջանում ապօրինաբար 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը:

«Արմենպրես»-ը ԵԽԽՎ սպասվող գարնանային նստաշրջանի մասին խոսել է հայկական պատվիրակության անդամների հետ:


«ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակացույցը և թեմաները բազմազան են և բոլորն այս կամ այն կերպ առնչվում են ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին: Եվ մեր պատվիրակության անդամները խոսելու են ոչ միայն մարդու իրավունքներից և ժողովրդավարությունից՝ Հայաստանի համատեքստում, այլ ընդհանրապես համաեվրոպական և համամարդկային համատեքստում»,-ասաց հայկական պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին նախատեսվող ելույթին՝ Ռուբինյանը նշեց՝ ենթադրում է, որ վարչապետը կխոսի Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների, անցկացված ազատ և արդար ընտրությունների, մարդու իրավունքների, խոսքի ազատության ամրապնդման և ընդհանրապես Հայաստանի առաջընթացի մասին: Նրա կարծիքով՝ ըստ էության, հայկական պատվիրակության շեշտադրումները ևս կլինեն նմանատիպ։

Պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարևորեց հատկապես նստաշրջանի օրակարգում ընդգրկված մի զեկույց, որը վերաբերում է ռասիզմին, անհանդուրժողականությանը և այլակարծությանը՝ հատկապես երկրների պաշտոնյաների, քաղաքական գործիչների ելույթներում և հռետորաբանության մեջ: Եվրոպայի խորհրդի կողմից հստակ հանձնարարականներ են եղել անդամ պետությունների ղեկավարներին՝ մշակել էթիկայի կոդեքսներ քաղաքական գործիչների ելույթներում ռասիզմը, անհանդուրժողականությունը զսպելու համար:

Զոհրաբյանն իր ելույթի համար նախանշել է երեք թիրախներ: «Քաղաքական գործիչների ելույթներում ռասիզմի և անհանդուրժողականության խոսքի հռետորաբանության կոնտեքստում ես շատ լուրջ ասելիք ունեմ: Ես բնականաբար բարձրացնելու եմ նաև վերջերս Ադրբեջանի դատարանի կողմից 20 տարի ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը: Չնայած նա քաղաքացիական անձ է, սակայն Ադրբեջանի կողմից գնահատվել է որպես դիվերսանտ ու դատապարտվել նման բարձր պատժաչափի»,-ասաց նա:

Զոհրաբյանը բարձրացնելու է նաև Արցախի ժողովրդի կրթության և առողջության իրավունքի պաշտպանության խնդիրը: Նա նկատեց, որ միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ հստակ նշում են, որ երկրի չճանաչված լինելը չի զրկում տվյալ երկրի քաղաքացիներին օգտվել Եվրոպայի կրթական և առողջապահական ծրագրերից, սակայն դա Արցախի ժողովրդի դեպքում կյանքի չի կոչվում:

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը կմեկնարկի ապրիլի 8-ին Ստրասբուրգում:

Նշենք, որ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Դատական նիստը տեղի է ունեցել փետրվարի 27-ին: Ադրբեջանում ՀՀ քաղաքացու նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել այդ երկրի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ սպանություն, ահաբեկչություն, հասարակական կարգի խախտում և այլն։ Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, սակայն Ադրբեջանում նա ներկայացվել է որպես դիվերսանտ: 2018 թ. հուլիսին ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ զինված ուժերում։ Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, առողջական խնդիրներ ունի և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: