Առաջին մասնավոր «լուսնագնացը» բարեհաջող կերպով հասել է Լուսնի ուղեծիր
Իսրայելական «Բերեշիթ» մասնավոր լուսնագնացը հաջողությամբ գործարկել է շարժիչները, «պոկվել» Երկրի ձգողականությունից և մտել մերձլուսնային ուղեծիր: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել են առաքելության անդամները:
«Կարծես թե, «Բերեշիթը» հաջողությամբ հասել է Լուսնի ուղեծիր, շարժիչը կատարելապես իրականացրել է գործարկումը՝ սարքի շարժման արագությունը փոխելով 323 մետր/վայրկյանով», -իր թվիթերյան էջում գրել է աստղագետ Ջոնաթան Մաքդաուելը:
Իսրայելական «Բերեշիթ» սարքը հաջողությամբ տիեզերք է ուղարկվել այս տարվա փետրվարին Falcon 9 հրթիռով: Այն իսկզբանե ստեղծվել էր Lunar XPrize մրցույթին մասնակցելու համար, որի շրջանակներում տիեզերագնացության անհատ սիրահարները պետք է լիարժեք լուսնագնաց ստեղծեին և այն ուղարկեին դեպի Երկրի արբանյակ:
Այսօր այն կատարել է առաջին մեծ քայլն իր առաջադրանքի կատարման ուղղությամբ: Այժմ այն պտտվում է Լուսնի շուրջ՝ հեռանալով և մոտենալով դրա մակերեսին:
Ըստ առկա տվյալների՝ այն կկարողանա վայրէջք կատարել ապրիլի 11-ին՝ Տիեզերագնացության միջազգային օրվան ընդառաջ:


















































Տպավորիչ «արյունոտ Լուսին». 2026 թվականի մարտի 3-ին սպասվում է Լուսնի լիակատար խավարում
Փետրվարի վերջին վեց մոլորակներ գիշերային երկնքում «շքահանդեսի» կշարվեն
Գիտնականները հայտնաբերել են փոքր աստերոիդների քիմիական կազմը
Երկրի վրա կրկի՞ն մագնիսական փոթորիկ կսկսվի․ Բնակիչներին զգուշացրել են
Երկրի վրա մոտ երկու օր մոլեգնող մագնիսական փոթորիկն ավարտվել է