ՆԱՍԱ-ն դիտարկում է մարդկանց Լուսին հասցնելու համար Falcon Heavy-ի օգտագործման հնարավորությունը
ՆԱՍԱ-ն դիտարկում է մարդկանց Լուսին հասցնելու համար գերծանր Falcon Heavy հրթիռի եւ ICPS (Interim Cryogenic Propulsion Stage) հրթիռասանդուղքի օգտագործման հնարավորությունը, գրում է Lenta-ն՝ հղում կատարելով ArsTechnica-ին։
Ամերիկյան պարբերականը ներկայացնում է այն բանավեճը, որը ծավալվել է տիեզերական գործակալությունում։ Զրույցի մասնակից՝ ՆԱՍԱ-ի տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը չի բացառել, որ Լուսնի վրա աստղագնացների վայրէջքի համար 2024 թվականին կարող են օգտագործվել Falcon Heavy-ն եւ ICPS-ը։
Տիեզերական գործակալության օդաչուավոր թռիքների վարչության ղեկավար Ուիլյամ Գերսթենմայերի կարծիքով՝ դրա համար անհրաժեշտ է լուծել Orion տիեզերանավը վառելիքով ապահովելու հարցը, երբ այն գտնվի Falcon Heavy-ի հորիզոնական դիրքում, ինչպես նաեւ կողային արագացուցիչների հավելյալ բեռնվածությունը հանելու խնդիրը։
Ընդ որում՝ տիեզերք թռչելու համար ստեղծվող SLS (Space Launch System) գերծանր հրթիռը նախկինի պես համարվում է Orion-ի տեղափոխման գերակա միջոց։
Մարտին Բրայդենսթայնը հավաստիացրել էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին, որ ՆԱՍԱ-ն կարագացնի SLS-ի մշակումը։ Մասնավորապես, կրիչի առաջին փորձնական թռիչքը (անօդաչու ռեժիմով) պետք է տեղի ունենա 2020-ին, իսկ օդաչուով թռիչքը դեպի Լուսին՝ 2022-ին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը