Քոնոր Մաքգրեգորը մտադիր է վերսկսել մարզական կարիերան
Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, խառը մենամարտերում հանդես եկող իռլանդացի բռնցքամարտիկ Քոնոր Մաքգրեգորը փոխել է որոշումը և հայտարարել, որ մտադիր է վերսկսել մարզական կարիերան: Սկանդալային իռլանդացուց պահանջվել է 9 օր որոշումը վերանայելու համար:
«Ուզում եմ երկրպագուներիս հետ միասին առաջ շարժվել: Կարևոր չէ, թե նրանք ինչ կրոն են դավանում և ինչ արմատներ ունեն: Բոլոր կրոններն էլ մեզ կոչ են անում նույնը՝ լինել ավելի լավը: Կհանդիպենք ռինգում»,- թվիթերյան իր էջում գրել է Մաքգրեգորը:
Հիշեցնենք, որ սպորտից հեռանալու որոշման մասին Քոնոր Մաքգրեգորը հայտարարել էր մարտի 26-ին, որից հետո սկսել էր ակտիվ գործունեություն ծավալել սոցիալական ցանցերում: Գրառումներից մեկում նա UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի բռնցքամարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովին անվանել էր «առնետ», հետո վիրավորել դաղստանցի մարզիկի կնոջը՝ համեմատելով նրան սրբիչի հետ:
Նուրմագոմեդովի մենեջերը, իր հերթին, հայտարարել էր, որ նման վարքագծով իռլանդացին նվաստացնում է բոլոր մուսուլմաններին:
Նշենք նաև, որ Մաքգրեգորի և Նուրմագոմեդովի միջև կայացած վերջին մենամարտում հաղթանակ էր տոնել Ռուսաստանի ներկայացուցիչը՝ խեղդող հնարքով: Կարիերայի ընթացքում Մաքգրեգորը հաղթել է 21 անգամ և կրել 4 պարտություն:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյու...