Լրագրողները կրկին ջախջախել են «Իմ քայլի» պատգամավորներին (Տեսանյութ)
Ապրիլի 3-ին Երեւանի «Գրանդ Սպորտ» համալիրում կայացավ ԱԺ պատգամավորների եւ խորհրդարանում հավատարմագրված լրագրողների ֆուտբոլային թիմերի պատասխան հանդիպումը, որտեղ լրագրողների թիմը խոշոր հաշվով հաղթել է պատգամավորների թիմին։ Խաղն ավարտվել է 14։5 հաշվով։
Լրագրողների թիմի բոլոր անդամները եւ անգամ դարպասապահը գոլի հեղինակներ են դարձել։
Նշենք, որ լրագրողների թիմում հանդես էին գալիս Արսեն Սարգսյանը, Դավիթ Խուդավերդյանը, Սևակ Գրիգորյանը, Սեյրան Վանցյանը, Եսայի Պետրոսյանը, Վաչիկ Գրիգորյան, Խաչատուր Էլոյանը, Նարեկ Բարսեղյանը, Կորյուն Ղազարյանը:
Պատգամավորների թիմում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էին Մխիթար Հայրապետյանը, Երջանիկ Հակոբյանը, Արտակ Մանուկյանը, Գևորգ Պապոյանը, Ռուստամ Բաքոյանը։ Առաջին խաղակեսի ընթացքում նրանց է միացել նաեւ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:
Հիշեցնենք, որ լրագրողների եւ պատգամավորների միջեւ առաջին հանդիպումը մարտի 24-ին էր, եւ լրագրողները հաղթել էին 4։2 հաշվով։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյու...