Մասնագետները եզրակացություն են ներկայացրել Եթովպիայում Boeing 737-ի կործանման պատճառների մասին
Եթովպիայում շաբաթներ առաջ կործանված Boeing 737 Max-ի վթարի հետաքննությամբ զբաղվող մասնագետները նախնական եզրակացություն են ներկայացրել, որի համաձայն՝ նախքան ընկնելն խափանվել է օդանավի վայրէջքը կարգավորող համակարգը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նման եզրահանգման մասնագետները եկել են ինքնագրիչ սարքերն ուսումնասիրելուց հետո: Նախկինում փորձագետները ենթադրում էին, որ այդ համակարգը կարող էր վթարի պատճառ դառնալ, սակայն ապացույցներ չունեին:
Այժմ զեկույցի համաձայն նրանք վստահ են, որ այդ համակարգն առնվազն միացել է: Այդ մասին հուշում է օդաչուներից մեկի վերջին խոսքերը, որոնք ձայնագրվել են կապի խափանումից առաջ:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին Ադիս Աբեբայից Նայրոբի մեկնող օդանավն ընկել էր թռիչքի մեկնարկից 6 րոպե անց՝ դառնալով 157 մարդու մահվան պատճառ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին