Փարիզյան ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոնների» բողոքի ցույցի ժամանակ
Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ցույցի ժամանակ, որն անցկացվել է Արվեստների կամուրջի մոտակայքում:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, «դեղին բաճկոններ» շարժման ցուցարարների երթն օրվա երկրորդ կեսին մեկնարկել է Արևելյան կայարանից, քիչ անց աննշան բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ. ոստիկանների ուղղությամբ շշեր և այլ իրեր են նետել: Դրան ի պատասխան իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել:
Բախումից հետո շարասյունը շարունակել է երթը, որի վերջին կետը Տրոկադերնո հրապարակն է:
Շաբաթ շարժման ցուցարարները բողոքի երթեր և հանրահավաքներ են նախաձեռնել նաև Փարիզի այլ շրջաններում:
Հիշեցնենք, որ ֆրանսիացիները նոյեմբերի 17-ից ի վեր բողոքի ցույց են իրականացնում ամեն շաբաթ: Նրանց բողոքի առարկան սկզբնապես բենզինի գնի թանկացումն էր, որին հաջորդել է նաև դժգոհությունը երկրի կառավարության քաղաքականությունից:

















































