Իսպանուհին «աշխարհի ամենավատ ուղևորի» համբավն է ձեռք բերել (տեսանյութ)
Պորտուգալական TAP Air ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռում հարբած ուղևոր է հայտնվել, որն օդանավի օդ բարձրանալուց շատ չանցած սկսել է գոռգռալ՝ պահանջելով, որ անձնակազմի անդամներն իրեն Pepsi զովացուցիչ ըմպելիք մատուցեն:
Ինչպես հաղորդում է Fox News-ը, Իսպանիայի Մալագա քաղաքից Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոն մեկնող ինքնաթիռում հայտնված իսպանուհին, ականատեսների խոսքով, ինքնաթիռ է բարձրացել ուշացած և հարբած վիճակում: Նա նախ վիճել է անձնակազմի անդամներից մեկի հետ իր ուղեբեռի պատճառով, ապա, զբաղեցնելով իր տեղը, ուղեբեռից ինչ-որ ոգելից խմիչք է հանել և սկսել խմել:
Շուտով կնոջ մոտ ոգելից խմիչքին Pepsi խառնելու ցանկություն է առաջացել, սակայն երբ ուղեկցորդուհին հայտնել է նրան, որ ինքնաթիռում միայն մրգահյութ է մատուցվում, կինը հունից դուրս է եկել և սկսել բղավել՝ ոչ ադեկվատ վարք դրսևորելով:
«նա ասես սատանա լիներ: Ես երբեք ավելի վատ ուղևոր չէի տեսել՝ չնայած շատ հաճախ եմ ճամփորդում»,- ասել է ինքնաթիռի ուղևորներից մեկը:
Լիսաբոնի օդանավակայանում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են կնոջը: TAP Air-ի ներկայացուցիչները հայտնել են, որ կնոջը ցմահ արգելել են ավիաընկերության ինքնաթիռներով թռչել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին