10 տարի առաջ այս օրը Հենրիխ Մխիթարյանն առաջին գոլն է խփել Հայաստանի հավաքականում
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում առաջին գոլը խփել է 2009 թվականի մարտի 28-ին: Դա տեղի է ունեցել Էստոնիայի հավաքականի դեմ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական խաղում, որն ավարտվել է 2:2 հաշվով: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում անցկացված հանդիպման 33-րդ րոպեին Մխիթարյանը բացել էր հաշիվը:
Հիշեցնենք, որ 30-ամյա Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2007 թվականի հունվարի 14-ին ԱՄՆ-ում կայացած Պանամայի դեմ ընկերական խաղում (1:1): Մինչեւ օրս նա ազգային թիմում անցկացրել է 82 խաղ եւ դարձել 27 գոլի հեղինակ: Մխիթարյանը Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով