Բրունեյում կքարկոծեն միասեռականներին եւ թալանի համար կկտրեն ձեռքը
Amnesty International-ը քննադատել է Բրունեյի «արատավոր» իսլամական օրենքները, որոնք նախատեսում են մահու չափ քարկոծել միասեռականներին եւ կտրել ձեռքը թալանի համար։
Աղբյուրի համաձայն՝ նոր պատժատեսակները, որոնք տարածվում են նաեւ երեխաների վրա, նախատեսված են Բրունեյի շարիաթական Քրեական օրենսգրքի նոր բաժիններում եւ ուժի մեջ կմտնեն ապրիլի 3-ից։
Բրունեյի սուլթանը կիրառության մեջ է մտցրել շարիաթական Քրեական օրենսգիրքը 2014 թվականին, որպեսզի ուժեղացնի իսլամի ազդեցությունը փոքր, բայց նավթով հարուստ միապետությունում, որը հայտնի է իր պահպանողական քաղաքականությամբ։
Amnesty International-ը նոր օրենքներն անվանել է «դաժան եւ անմարդկային» եւ կոչ է արել սուլթանությանն «անհապաղ դադարեցնել այդ պատիժների իրականացման իր ծրագրերը»։

















































