Ռուսական ինքնաթիռները մի խումբ զինվորականների հետ ժամանել են Վենեսուելա
Ռուսական ռազմատրանսպորտային Ան-124 եւ Իլ-62 ինքնաթիռները ժամանել են Կարակասի (Վենեսուելա) «Մայկետիա» օդանավակայան, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով տեղի լրագրող Խավյեր Մայորկայի թվիթերյան գրառմանը:
Նրա խոսքերով՝ այդ ինքնաթիռներով ժամանել են շուրջ 100 ռուս զինվորականներ բարձրաստիճան գեներալի գլխավորությամբ: Օդանավակայանի նախագահական սրահում նրանց դիմավորել են վենեսուելական բանակի միջազգային կապերի բաժնի ղեկավար փոխծովակալ Մարիանի Մաթան եւ Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները: Այցի նպատակները դեռ չեն հաղորդվում:
Ավելի վաղ Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասը հայտարարել էր, որ երկիրը չի պատրաստվում ռազմամթերք հայցել Ռուսաստանից: Նրա խոսքերով՝ երկրի ռազմական սարքավորումների հիմնական մասն իսկապես ռուսական է: Միեւնույն ժամանակ «ներկայումս մենք նոր սարքավորումների կարիք չունենք», ասել է նախարարը:
Փետրվարի 21-ին Վենեսուելայի ԱԳՆ-ը պատմել է, որ Կարակասը մտադիր չէ ռազմական օգնություն խնդրել Մոսկվայից, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա: Այդ ժամանակ նշվում էր նաեւ, որ երկիրը չի կարող համագործակցել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ տեխնոլոգիաների հարցով, այդ իսկ պատճառով համագործակցում է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ:
Վենեսուելայում իրավիճակը սրվել էր հունվարի 23-ին, երբ զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին ընդդիմության առաջնորդն ինքնահռչակվել էր որպես ժամանակավոր նախագահ: Նրան ճանաչել էին ԱՄՆ-ն ու Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի մի շարք երկրները: Ռուսաստանը սատարել էր գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին