Ղազախստանի մայրաքաղաքի անվանափոխման կողմնակիցների ու հակառակորդների միջև քաշքշուկ է տեղի ունեցել
Ղազախստանում մայրաքաղաք Աստանայի՝ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին Նուրսուլթան անվանափոխելու կողմնակիցներն ու հակառակորդները քաղաքապետարանի շենքի առաջ ծեծկռտուք են սարքել, գրում է Sputnik գործակալության ղազախական տարբերակը:
Ոստիկանությունը միջամտել է ծեծկռտուքին՝ ձերբակալելով բողոքի ակցիա իրականացնող մոտ 20 մարդու:
Ավելի վաղ երկրի քաղաքացիներն առցանց խնդրագիր էին ստեղծել՝ պահանջելով չեղարկել Աստանան անվանափոխելու որոշումը: Խնդրագիրն ավելի քան 32 հազար մարդ է ստորագրել:
Հարցի շուրջ ստեղծված տարաձայնությունների ֆոնին գործակալությունը Ղազախստանի բնակիչների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու Աստանան վերանվանելու շուրջ նրանց դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին Աստանան վերանվանելու առաջարկն արվել էր մարտի 20-ին՝ երկրի նորանշանակ նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի կողմից: Նույն օրը երկրի խորհրդարանն ընդունել էր համապատասխան որոշումը:
1997թ.-ին Ղազախստանի մայրաքաղաքը Ալմաթիից տեղափոխվել է Ակմոլա, որը 1998թ.-ին Աստանա է վերանվանվել:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...