Հյուսիսային Կորեայի միջուկային հրաձգարանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հինգշաբթի 2,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հյուսիսային Կորեայի Համգյոն Պուկտո նահանգի Փհունգերի գավառում տեղակայված միջուկային հրաձգարանից 1 կմ հեռավորությամբ: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի Օդերեւութաբանական գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«2,8 մագնիտուդով ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 04:41-ին Կիլչժու քաղաքից 41 կմ հյուսիս-արեւմուտք եւ գրեթե 1 կմ հեռավորությամբ այն վայրից, որտեղ անցկացվել է վերջին՝ վեցերորդ ստորգետնյա միջուկային փորձարկումը Փհունգերի հրաձգարանում»,- նշված է հաղորդագրության մեջ: Գործակալության տեղեկություններով՝ երկրաշարժի օջախը գտնվում է 10 կմ խորությամբ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ տատանումները բնական ծագում ունեն եւ չեն եղել ատոմային ռումբի նոր փորձարկման հետեւանք:
Փհունգերիում վերջին նման պայթյունն իրականացվել էր 2017 թվականի սեպտեմբերին: Անցյալ տարվա մայիսին Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել էին որպես ապամիջուկայնացման կամավոր միջոցառում հրաձգարանի ապամոնտաժման մասին եւ արտասահմանցի լրագրողների ներկայությամբ պայթեցրել էին այնտեղ եղած թունելներն ու կառուցապատումները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին