Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումը Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունից Համայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից են ԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծը Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով 100 գաղափար Հայաստանի համար 63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսել Մարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմել Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ Total Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս Կառլսենը Ռուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտը Նորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել

Պենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Աշխարհ

«Հայոց ցեղասպանությունը պետք է ԱՄՆ-ի կողմից ճանաչվի». ԱՄՆ նախագահի թեկնածու Թուլսի Գաբարդ (տեսանյութ)

 

ԱՄՆ Կոնգրեսում Հավայիներից ընտրված օրենսդիր, 2020թ. կայանալիք ընտրություններում նախագահի դեմոկրատ թեկնածու Թուլսի Գաբարդը կոչ է արել զգալի փոփոխություններ կատարել երկրի վարած արտաքին քաղաքականությունում և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով արդար բանաձև ներկայացնել, ինչպես նաև նպաստել Հայաստանի և Արցախի անվտանգությանն ու բարգավաճմանը:

Նախագահի թեկնածուն այս մասին ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակին (ANCA) ուղղված տեսաուղերձում, որում նաև պատմել է 2017թ. Հայաստան և Արցախ կատարած այցի մասին:

«ԱՄՆ-ի հայ համայնքն ավելի քան մեկ դար իր դրական և ինտեգրալ դերակատարումն է ունեցել, և ես հպարտ եմ աջակցել այս համայնքին, կանգնել նրա` Հայոց ցեղասպանության վերաբերյալ արդար բանաձևի ընդունման ձգտումների կողքին: Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի, որպեսզի մարդկության պատմության ամենասոսկալի հանցագործություններից մեկի վերաբերյալ արդար վճիռ կայացվի»,-ասել է Գաբարդը:

Նա նաև անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները պետք է պահպանի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում իր միջնորդական դերը, սակայն միևնույն ժամանակ այն չպետք է շարունակի կեղծ հավասարության քաղաքականությունը և ազնվորեն չխոսի այն ժամանակ, երբ կողմերից որևէ մեկը խախտում է հրադադարի ռեժիմը:

«Միացյալ Նահանգներն անկողմնակալ միջնորդի դերը պահպանելու համար չպետք է առաջ տանի այնպիսի բանաձև, որը հիմնված կլինի միայն Արցախի ու Հայաստանի կողմից անհապաղ ու մշտական զիջումների վրա և միևնույն ժամանակ կենթադրի Ադրբեջանի կողմից համարժեք զիջումների բացակայություն»,- ասել է Գաբարդը:

Թեկնածուի համոզմամբ, «թեև հիմնախնդրի կարգավորման հարցում տարածքային ամբողջականության սկզբունքին հավատարիմ մնալը կարևոր է, այնուհանդերձ՝ կարևոր է նաև բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգումը»:

Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի անդամ Գաբարդն ուսանողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին:

«Հայոց ցեղասպանության թեմայով կասեմ, որ մենք կողմ ենք, որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես ճանաչի Ցեղասպանությունը»,-ասել է Գաբարդը:

Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչն ընդգծել է, որ այդ ճանաչումը դեռևս տեղի չի ունեցել՝ Վաշինգտոնում թուրքական լոբբիի ազդեցության պատճառով: