Ղազախստանի մայրաքաղաքում ի պատիվ Նազարբաևի հուշարձան կկանգնեցվի
Ղազախստանի մայրաքաղաքում ի պատիվ երկրի առաջին նախագահ, իր լիազորությունները վայր դնելու մասին նախօրեին պաշտոնապես հայտարարած Նուրսուլթան Նազարբաևի հուշարձան կկանգնեցվի, գրում է gazeta.ru-ն:
Որոշումն ընդունել է Ղազախստանի նորանշանակ նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը՝ հավելելով, որ հարկավոր է բոլոր շրջանային քաղաքների կենտրոնական փողոցներն անվանափոխել Նազարբաևի պատվին:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն ընդունել են մայրաքաղաք Աստանան երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին անվանափոխելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները:
«Ընդունվել է պատմական որոշում»,- քվեարկությունից հետո հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Նուրլան Նիգմատուլինը:
Այս առաջարկի հեղինակը ևս Տոկաևն է:
«Հարկավոր է մեր մեծ ժամանակակցի՝ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևի անունն անմահացնել հետևյալ կերպ` մեր մայրաքաղաքը պետք է կրի մեր նախագահի անունն ու կոչվի Նուրսուլթան»,-նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ասել էր Տոկաևը:
Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստի ընթացքում այսօրվանից պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: Տոկաևը երդվել է երկրի սահմանադրության վրա՝ ստանձնելով Ղազախստանի նախագահի պաշտոնը: Այնուհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրան հանձնել է նախագահի հավաստագիրը:
Նազարբաևը նախօրեին ստորագրել էր մարտի 20-ից նախագահական լիազորությունները վայր դնելու մասին հրամանագիրը: Այժմ նա պատրաստվում է իր պաշտոնական նստավայրից տեղափոխվել Ղազախստանի առաջին նախագահի անվան գրադարանի շենք:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին