Էրդողանը հայտարարել է, որ Նոր Զելանդիայի ահաբեկչության հեղինակների ու ԻՊ-ի զինյալների միջև որևէ տարբերություն չկա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Նոր Զելանդիայում ահաբեկչական գործողություն կազմակերպած անձանց ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների միջև որևէ տարբերություն չի տեսնում, և կոչ է արել թույլ չտալ ահաբեկչությունը կապել որևէ կրոնի հետ: Այս մասին Թուրքիայի ղեկավարը գրել է Washington Post պարբերականում հրատարակված հոդվածում:
«Որպես առաջնորդ, որն անընդհատ ընդգծում է, որ ահաբեկչությունը կրոն, լեզու կամ ռասա չի ճանաչում, ես կտրականապես մերժում եմ անցած շաբաթ Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությունը քրիստոնեական կրոնի ուսմունքների, բարոյականության կամ դրույթների հետ կապելու փորձերը»,- գրել է Էրդողանը՝ հավելելով, որ Նոր Զելանդիայում կատարվածը տգիտության ու ատելության հետևանք է:
Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ պետք է ընդունել, որ Նոր Զելանդիայում անմեղ մարդկանց սպանած անձի ու Թուրքիայում, Ֆրանսիայում, Ինդոնեզիայում ու այլ վայրերում ահաբեկչական հարձակումներ իրականացնող անձանց միջև բացարձակապես որևէ տարբերություն չկա: Նա նշել է, որ ԻՊ-ի իրականացրած ահաբեկչական գործողություններից հետո շատ արևմտյան քաղաքական գործիչներ դրանց համար մեղադրել են իսլամին ու մահմեդականներին:
«Ցավոք, Եվրոպայում և Արևմուտքում իսլամաֆոբիային, այլատյացությանն ու նման երևույթներին, որոնք անհամատեղելի են ազատական արժեքներին, ոչ մի արձագանք չհետևեց: Մենք չենք կարող թույլ տալ, որ դա նորից տեղի ունենա»,- ընդգծել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը կոչ է արել արևմտյան երկրների իշխանություններին ու հանրությանը մերժել ռասիզմի, այլատյացության և իսլամաֆոբիայի՝ սովորական դառնալու միտումը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...