Նազարբաեւի ավագ դուստրը ընտրվել է Ղազախստանի Սենատի խոսնակ (Տեսանյութ)
Դարիգա Նազարբաեւան դարձել է Խորհրդարանի Սենատի նախագահ, հաղորդում է Tengrinews.kz-ը:
Նա ընտրվել է պալատի պատգամավորների շրջանում կայացած գաղտնի քվեարկությամբ: Ներկա 44 պատգամավորներից 44-ը քվեարկել է Նազարբաեւայի թեկնածության օգտին:
«Մենք հատուկ զգացումով ողջունում ենք Դարիգա Նազարբաեւային Խորհրդարանի Սենատի նախագահ ընտրելու առաջարկը, քանի որ մեկ տարի չէ, որ իրար հետ կողք կողքիի ենք՝ եւ աշխատանքային խմբերում եւ կոմիտետի նիստերին եւ կուլուարներում», - քվեարկությունից առաջ ասել է սենատոր Բիրգանիմ Այտիմովը:
«Իրավունքի, ժողովրդավարացման նկատմամբ նրա անբասիր վերաբերմունքը, տեղեկատվության հասանելիությունը մեզ բոլորիս գրավում է եւ միշտ գարվել է: Ես կարծում եմ, որ մեր աշխատանքում (Դարիգա Նազարբաեւան) խորը տեղեկացված է սոցիալական, տնտեսկան խնդիրների մի ամբողջ բլոկի մասին, միշտ ուշադիր է բոլոր հարցերի նկատմամբ, որոնք կապված են մեր երկրի կոնկրետ քաղաքացիների հետ, հատկապես բնակչության խոցելի շերտերի եւ բազմազավակների», - հավելել է նա:
Նախկինում նա զբաղեցրել է Սենատի Միջազգային գործերի, պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի պաշտոնը


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով