Կին կոնգրեսականն աշխատավայրում երկու տարբեր կոշիկներ է կրել և զբաղվածության պատճառով չի նկատել դա (լուսանկարներ)
ԱՄՆ Կոնգրեսում Փենսիլվանիա նահանգի ներկայացուցիչ Մերի Գեյ Սքանլոնը թվիթերյան իր էջում լուսանկար է տեղադրել, որում նրա հագին երկու տարբեր կոշիկներ են։
«Մարդիկ ինձ անընդհատ հարցնում են վաշինգտոնյան աշխատանքային ռիթմերի մասին… Ահա արդեն ժամը 16:04-ն է, և ես միայն հիմա եմ նկատում, որ ամբողջ օրը երկու տարբեր կոշիկներ եմ կրել»,- գրել է կոնգրեսականն իր էջում։
Teen Vague պարբերականին տված հարցազրույցում 59-ամյա կոնգրեսականը պարզաբանել է, որ աշխատավայրում չափազանց զբաղված է եղել, այդ իսկ պատճառով կոշիկների սխալ համադրությունը նկատել է միայն օրվա վերջում։
«Ես նստած էի մեր գրասենյակի բազմոցին, երբ աշխատակազմի անդամներից մեկը նկատեց կոշիկներիս անհամապատասխանությունը, բայց մինչև մյուս հանդիպումներս դրանք փոխելու ժամանակ չունեցա»,- խոստովանել է Սքանլոնը։
Ավելի քան 29 հազար մարդ հավանել է կոնգրեսականի գրառումը, հարյուրավոր օգտատերեր էլ մխիթարել են պաշտոնյային՝ հավաստիացնելով, որ իրենք նույնպես հայտնվել են նման անհարմար իրավիճակում։ Որպես ապացույց՝ Թվիթերի օգտատերերից շատերը տեղադրել են իրենց՝ երկու տարբեր կոշիկներով լուսանկարները և ներկայացրել իրենց պատմությունները։
Մարդկանց արձագանքը զարմացրել ու հիացրել է կոնգրեսականին․ «Նրանք հասկանում են, որ իրենց ընտրած ներկայացուցիչը նույնպես կոշիկներ է հագնում և երբեմն կարող է սխալվել»,- կատակել է Սքանլոնը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին