ԱՄՆ-ում ներկայացրել են աշխարհի ամենաերկար ինքնաթիռը
Boeing ընկերությունն անցկացրել է աշխարհի ամենաերկար ուղևորատար ինքնաթիռի շնորհանդեսը, որին ներկա են գտնվել սահմանափակ թվով մասնակիցներ։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Boeing 777X նոր ինքնաթիռի երկարությունը 77 մետր է, թևերի բացվածքը՝ 72 մետր։ Ընկերությունը քաղավիացիայի պատմության մեջ առաջին անգամ կիրառել է թևերի ծալման տեխնոլոգիան։
Երկու շարժիչներով նոր ինքնաթիռի բազային մոդիֆիկացիան կդառնա 777-9X-ը, որը կարող է տեղավորել 400-425 ուղևորի։ Թռիչքի հեռավորությունը կարող է գերազանցել 14 հազար կմ-ը։
Նորագույն ինքնաթիռն առաջին թռիչքը կկատարի արդեն առաջիկա ամիսներին, իսկ մատակարարումները պատվիրատուներին սպասվում են 2020 թվականին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...