Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թեհրանը մտադիր չէ երկրից դուրս բերել հարստացված միջուկային նյութեր Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում Պենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումը Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունից Համայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից են ԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծը Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով 100 գաղափար Հայաստանի համար 63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսել Մարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմել Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ Total Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս Կառլսենը

Թեհրանը մտադիր չէ երկրից դուրս բերել հարստացված միջուկային նյութերԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
Հայաստան

ՄԱԿ. Հայաստանի բնապահպանության նախարարությունը բնապահպանական քաղաքականության ռազմավարական տեսլական ունի

Հայաստանի ԱԻՆ-ին աջակցության նախագծի տրամաբանությունը կլիմայի փոփոխությունների բացասական հետեւանքների կանխմանն աջակցելն է։ Այս մասին մարտի 17-ին «Խոսրովի անտառ» ազգային արգելոցում, «Հայաստանում կլիմայի փոփոխությունների հետեւանքների մեղմումը անտառային եւ դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման ճանապարհով» ՄԱԿ Զարգացման ծրագրի շրջանակում ասել է Հայաստանում ՄԱԿ Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը։

Նրա խոսքով՝ հենց Ռուսաստան-ՄԱԿ ԶԾ թրաստային ֆոնդի կլիմայական պատուհանի շրջանակում է հատկացվել ֆինանսավորումը նախագծի իրականացման համար։


«Սա այն դեպքն է, որբ մենք ոչ թե պարզապես խոսում ենք կլիմայի փոփոխության նշանակալիության մասին, այլ նաեւ ջանում ենք ինչ-որ կոնկրետ բան անել, որպեսզի երկիրը կարողանա ավելի արդյունավետ հաղթահարել երբեմն եղանակային անկանխատեսելի երեւույթների հետեւանքները, որոնցից շատերը կապված են կլիմայական փոփոխությունների հետ»,- ընդգծել է Մարիասինը։

Միաժամանակ, նա նշել է, որ այս համագործակցությունն ավելի լայն ծրագրի մի մասն է, որը վարում է Հայաստանի բնապահպանության նախարարությունը։

«Նախարարությունն այս հատվածի երկարաժամկետ եւ ռազմավարական տեսլական ունի. բնապահպանական քաղաքականության զարգացում, շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով զբաղվող ինստիտուտների որակի բարձրացում համաշխարհային մակարդակի, եւ սա նույնպես մի բաղադրիչ է այս աշխատանքում։ Ուստի, ես ցանկանում են շնորհակալություն հայտնել Հայաստանի բնապահպանության նախարարությանը եւ անձամբ նախարար Էրիկ Գրիգորյանին այն մշտական աջակցության համար, որը մենք զգում ենք, այդ թվում եւ գլոբալ մակարդակով»,- ասաց Հայաստանում ՄԱԿ Զարգացման ծրագրի ներկայացուցիչը։

Հարկ է նշել, որ այս ծրագրի շրջանակում հայաստանցի 360 հրշեջ հատուկ սարքավորումներ եւ գործիքներ է ստացել, որոնք նախատեսված են անտառային հրդեհների դեմ պայքարի համար դժվարհասանելի վայրերում։ Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է մոտ 1 միլիոն դոլար։ Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ գծով եւ լիովին ֆինանսավորվել Ռուսաստանի Դաշնության կողմից՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության, ինչպես նաեւ Հայաստանի բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների ակտիվ աջակցությամբ։