Ավելի քան 94 մլն դոլար. բրիտանացին շահել է EuroMillions-ի ջեքփոթը
Մեծ Բրիտանիայի բնակիչը, որի ինքնությունը դեռ հայտնի չէ, Euromillions հայտնի վիճակախաղով շահել է բազմամիլիոնանոց ջեքփոթը՝ 94 276 924 դոլար:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, բրիտանացուն անսպասելիորեն միլիոնատեր է դարձրել 3, 15, 24, 42 և 46 թվերի կոմբինացիան:
Պարբերականը հիշեցնում է, որ վերջերս Միացյալ Թագավորությունում բնակվող 51-ամյա շինարար Էնդրյու Քլարկը նույն վիճակախաղով 100 մլն դոլար էր շահել: Ուշագրավ է, որ նա իր շահումի մասին իմացել էր բախտորոշ վիճակահանությունից միայն 6 շաբաթ անց, երբ պատահաբար մեքենայում գտել էր վիճակախաղի տոմսը:
Աղբյուրը մանրամասնում է, որ տղամարդը շահած գումարի մի մասով իրեն ավելի քան 130 000 դոլարանոց Mercedes-Benz և Nissan Qashqai մեքենաներ է գնել: Բացի այդ, նա և իր ընկերուհին տեղափոխվել են նոր տուն:
Նշվում է, որ Քլարկը համարվում է Մեծ Բրիտանիայում վիճակախաղով 12-րդ ամենախոշոր ջեքփոթ շահած մարդը: Մինչդեռ երկրում ռեկորդակիր են համարվում շոտլանդացիներ Քոլին և Քրիս Ուեյրները, որոնք վիճակախաղով 214 մլն դոլար են շահել: Դա տեղի է ունեցել 2011թ.:
Euromillions վիճակախաղը խաղում են աշխարհի ինը երկրում՝ Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Բելգիայում, Իռլանդիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում և Լուքսեմբուրգում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...