Սաակաշվիլին անվանել է այն երկրները, որոնք կարող են Ռուսաստանի հարձակման թիրախ դառնալ
Վրաստանի 3-րդ նախագահ և Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Foreign Policy հարթակում հրապարակած հոդվածում հայտնել է, թե որ երկրները կարող են Ռուսաստանի Դաշնության հարձակման թիրախ դառնալ:
Նրա խոսքով՝ դրանք ոչ թե նախկին ԽՍՀՄ երկրներ կլինեն, այլ Եվրամիության երկրներ, որոնք չեն մտնում ՆԱՏՕ-ի կազմի մեջ՝ Ֆինլանդիան կամ Շվեդիան:
Նման սցենարի դեպքում Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ երկրների միասնական դիմակայությանը չի հանդիպի: Սաակաշվիլին չի կարծում, որ ռուսական տանկերն առանց խոչընդոտների Հելսինկի կամ Ստոկհոլմ կներխուժեն, սակայն, հաշվի առնելով Ռուսաստանի՝ հյուսիսային ճակատում ամրապնդած ռազմավարական ուժերը, դա միանգամային հավանական է:
Հոդվածում Վրաստանի նախկին նախագահն անդրադառնում է Կրեմլի աջակցությունը վայելող լրատվամիջոցների մարտավարությանը, որոնք անընդհատ ահաբեկում են ռուս լսարանին «ՆԱՏՕ-ի շրջափակման և արևմտյան ռուսաֆոբության» մասին հաղորդումներով:
Սաակաշվիլիի խոսքով՝ Ռուսաստանի նպատակը երկրի ներսում ճնշման լծակների նկատմամբ վերահսկողության ուժեղացումն է, իսկ առավել թույլ հարևան երկիր ներխուժելը, նրա համոզմամբ, ավելի արդյունավետ միջոց կլինի իշխանությունների վարկանիշը բարձրացնելու համար, քան, օրինակ, առողջապահական համակարգի բարելավումը:


















































Սահակաշվիլին պատմել է, թե ինչպես է Թրամփը հարցրել իր կարծիքը նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին
Սաակաշվիլին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում դիտարկել Ուկրաինայի և Մոլդովայի օրինակը
Սաակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է մահվանից հետո թաղվել Ուկրաինայում
Սաակաշվիլին հրաժարվել է արյուն հանձնել քննության համար. Վրաստան
Սաակաշվիլին այլեւս չի զբաղվի քաղաքականությամբ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...