Աղմկոտ սպանություն Ուկրաինայում, կասկածյալը ՀՀ քաղաքացի է
Ուկրաինայում սպանվել է այդ երկրի նախագահի աշխատակազմի աշխատակից Ալեքսանդր Բուխտատին։ Վերջինիս սպանության մեջ կասկածվում է ՀՀ 25-ամյա մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Կիեւի դատախազությունը։ Ըստ հայտարարության, Բուխտատիին մահացած հայտաբերել են նախօրեին։ Հայտնի է, որ կասկածյալը եւս մեկի հետ, որի անձը ներկայումս ճշտվում է, ալկոհոլի ազդեցության տակ հարձակվել են անծանոթ տղամարդու վրա, նրան կողոպտելու նպատակով։ Կասկածյալը մի քանի անգամ հարվածել է Բուխտատու գլխին, վերցրել նրա հեռախոսը, բանկային քարտը եւ իր հանցակցի հետ թաքնվել դեպքի վայրից։ Հարձակումն իրականացնողներից մեկին արդեն ձերբակալել են։ Նրա մոտից առգրավվել են իրեղեն ապացույց հանդիսացող տուժածի հեռախոսը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...