Որդիները հոր հեռախոսահամարով գովազդային վահանակ են տեղադրել՝ խնդրելով մարդկանց զանգել և շնորհավորանքներ հղել հայրիկին
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում տղամարդը ծննդյան օրվա առթիվ 6 օրվա ընթացքում ավելի քան 15 հազար հեռախոսազանգ և հաղորդագրություն է ստացել, գրում է Oddity Central կայքը:
Բանն այն է, որ Քրիս Ֆերի անունով տղամարդը սովորաբար անհարմար է զգում, երբ իրեն ծննդյան առթիվ շնորհավորում են: Նախկինում նրա որդիները դրա հետ կապված բազմիցս կատակներ են արել, իսկ այս տարի հոր 62-ամյակի առթիվ ճանապարհին գովազդային վահանակ են վարձել՝ դրա վրա տեղադրելով Քրիսի հեռախոսահամարը և խնդրելով մարդկանց շնորհավորանքներ հղել վերջինիս:
Հակառակ սպասելիքների՝ կատակը մի քանի հեռախոսազանգով չի սահմանափակվել. գովազդային վահանակի լուսանկարը հայտնվել է համացանցում, որից հետո ավելի քան 15 հազար մարդ աշխարհի տարբեր ծայրերից զանգել կամ հաղորդագրություն է ուղարկել Քրիսին:
Բանը հասել է նրան, որ Քրիսն այլևս չի հասցրել պատասխանել բոլոր զանգերին ու հաղորդագրություններին և որոշել է պատասխան հաղորդագրություն ձայնագրել հեռախոսի ինքնապատասխանիչին: «Շնորհակալ եմ զանգի և բարեմաղթանքների համար, ես դա իսկապես շատ եմ գնահատում»,- ասվում է ձայնագրության մեջ:
Քրիսին կատակի մասին հայտնել է զանգահարողներից մեկը:
«Իսկ դուք որտեղի՞ց գիտեք, որ շուտով իմ ծննդյան տարեդարձն է»,- հարցրել է Քրիսը:
«Գովազդային վահանակում եմ տեսել»,- պատասխանել է զանգահարողը, ինչից հետո Քրիսը գտել է վահանակը և լուսանկարվել դրա ֆոնին:
Խնդիրն այն է, որ Քրիսի տարեդարձը մարտի 16-ին է, իսկ գովազդային վահանակը կհանվի միայն ապրիլ ամսին, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Քրիսի հեռախոսը դեռևս մի քանի շաբաթ կզանգահարի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...