Մոնտենեգրոյի կղզիներից մեկում գտնվող նախկին բանտը, որտեղ 130 մարդ է սպանվել, ճոխ հյուրանոցի կվերածվի (լուսանկարներ)
Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա) ափերի մոտ գտնվող կղզիներից մեկի ամրոցը, որը քաղբանտարկյալների համար կալանավայր է ծառայել, 5 աստղանի ճոխ հյուրանոցի կվերածվի, գրում է Daily Mail-ը:
Լաստավիկա կղզու ամրոցը կառուցվել է 19-րդ դարում: Երկրորդ աշխարհամարտի տարիներին այն օկուպացվել է իտալացի զինվորների կողմից, որոնք այնտեղ մոտ 2000 բանտարկյալ են տեղավորել:
Պատերազմից հետո կղզին լքվել է, իսկ ամրոցը՝ մնացել բարձիթողի վիճակում: 2016թ.-ին Մոնտենեգրոյի իշխանություններն այն վարձույթով Orascom շինարարական ընկերությանն են տրամադրել, որն էլ սկսել է հյուրանոցի շինարարությունը:
Նախատեսվում է, որ հյուրանոցի ստեղծումը Մոնտենեգրոյում մոտ 200 նոր աշխատատեղ կբացի և 15 տարվա կտրվածքով 7,5 մլն եվրո եկամուտ կբերի երկրի բյուջեին:
Հյուրանոցը կունենա 23 սենյակ և սպա սրահ: Ներսում կտեղադրվի նաև նախկին բանտում սպանված կամ սովամահ արված 130 բանտարկյալներին նվիրված հուշարձան, ինչպես նաև կղզու պատմությունը ներկայացնող թանգարան:
Մշակութային ժառանգության բազմաթիվ ջատագովներ քննադատել են երկրի իշխանությունների ծրագիրը՝ պնդելով, որ վայրը, որը ժամանակին համակենտրոնացման ճամբարի դեր է կատարել, չպետք է այդ կերպ շահագործվի, ոմանք էլ ասել են, որ կղզին հարուստների դրախտավայր կդառնա և այլևս Մոնտենեգրոյի ժողովրդին չի պատկանի:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ