Էրդողանը Նեթանյահուին «բռնակալ» է անվանել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «բռնակալ» է անվանել՝ նրան մեղադրելով պաղեստինցի երեխաների սպանության մեջ, փոխանցում է AFP-ն:
«Հե՜յ, Նեթանյահու, քեզ լավ պահիր: Դու բռնակալ ես, որը սպանել է պաղեստինցի 7-ամյա երեխաներին»,- Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ հայտարարել է Էրդողանը՝ վկայակոչելով Երուսաղեմում իսրայելական ոստիկանության եւ պաղեստինցիների միջեւ բախումները: «Մի՛ սադրեք մեզ: Մենք մեր երկրում ոչ մի հրեայի չենք ճնշել: Մենք այդ ծուղակի մեջ չենք ընկնում»,- նշել է նա:
Ավելի վաղ Նեթանյահուն Իսրայելն անվանել էր միայն «հրեա ժողովրդի» ազգային պետություն: Սա Թուրքիային դրդել էր իսրայելցի առաջնորդին մեղադրելու «աղաղակող ռասիզմի» մեջ: Նեթանյահուն պատասխան հարված էր հասցրել՝ հայտարարելով, որ «թուրք բռնապետ Էրդողանը հարձակվում է Իսրայելի ժողովրդավարության վրա, իսկ թուրք լրագրողները եւ դատավորները լցնում են նրա բանտերը: Ահա քեզ եւ կատակ»,- նշված է Նեթանյահուի հայտարարության մեջ:

















































