Կինն անաֆիլակտիկ շոկի մեջ է ընկել սերմնահեղուկը կուլ տալուց հետո
Իսպանիայում արտասովոր դեպք տեղի ունեցավ. 31-ամյա կինն ընկավ անաֆիլակտիկ շոկի մեջ զուգընկերոջ սերմնահեղուկը կուլ տալուց հետո։
Ինչպես պարզվեց, կինը, որի անունը չի նշվում, պենիցիլինից ալերգիա ուներ։ Իսկ նրա զուգընկերն ականջի վարակի պատճառով բուժվում էր հակաբիոտիկներով։ Օրալ սեքսի ժամանակ կինը կուլ տվեց սիրեցյալի սերմնահեղուկը, ինչից հետո նրա մոտ սրտխառնուք եւ շնչահեղձություն սկսվեց։
Կնոջ վիճակն այնքան վատացավ, որ նրան հիվանդանոց տարան։ Այստեղ բժիշկները փաստեցին, որ անաֆիլակտիկ շոկն առաջացել է սերմնահեղուկի միջոցով հակաբիոտիկի փոխանցման պատճառով։ Արժե նշել, որ սա նման առաջին դեպքն է բժշկության պատմության մեջ։ Պացիենտը լիակատար ապաքինվեց մեկ շաբաթում։
Այս միջադեպից հետո իսպանացի բժիշկները բոլոր նրանց, ովքեր տառապում են դեղամիջոցներից ալերգիայով, կոչ են անում նկատի ունենալ օրալ սեքսի պոտենցիալ վտանգը։ Բացի այդ, տրվել են հակաբիոտիկներով բուժվելու ընթացքում պահպանակներ օգտագործելու խորհուրդներ այն դեպքերում, եթե այդ դեղամիջոցները կարող են զուգընկերոջ մոտ ալերգիկ ռեակցիա առաջացնել։
Եզակի դեպքը մանրամասն նկարագրված է British Medical Journal Case Reports ամսագրում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը