Պայթյուն ռուսական զորամասի մոտ
Ռուսաստանի Լենինգրադի մարզի Վագանովո գյուղում, այդ վայրում տեղակայված զորամասի հարեւանությամբ ռումբ է պայթել։ Այս մասին հայտնում է ռուսական «Լենտան»։ Ռումբը եղել է ինքնաշեն։
Համաձայն հրապարակման, զինվորականներից մեկը զորամասի տարածքի շրջափակից դուրս, հսկիչ անցագրային կետի մոտ հայտնաբերել է մետաղական լուսարձակ։ Զինվորականը վերցրել է այն, ու դեն նետել, եւ դեն նետելուց գրեթե կես րոպե անց պայթյուն է որոտացել։
Բարեբախտաբար տուժողներ չեն եղել։ Դեպքի վայր են ժամանել սակրավորներ եւ հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ Պարզվել է, որ 40 սմ-անոց լուսարձակը ականապատված է եղել։ Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է քննություն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը