ԱՄՆ քաղաքացիներին Եվրոպա այցելելու համար վիզաներ են պետք
2021 թվականից սկսած՝ Եվրոպան վիզային ռեժիմ կմտցնի ԱՄՆ քաղաքացիների համար, տեղեկացնում է CNN-ը՝ հղում կատարելով ԵՄ հայտարարությանը։
Տեղեկացվում է, որ այդ նպատակով կգործի ETIAS համակարգը (Ճամփորդությունների ինֆորմացիայի եւ նույնացման եվրոպական համակարգ)։ ETIAS տիպի վիզան վավեր կլինի 3 տարի՝ առանց ուղեւորությունների քանակի սահմանափակումների։
Ներկայում ԱՄՆ քաղաքացիները կարող են ճամփորդել Եվրոպայում առանց վիզաների մինչեւ 90 օր։
Վիզա ստանալու համար ԱՄՆ քաղաքացիները պետք է ներկայացնեն անձնագիր, էլեկտրոնային փոստի հասցեն եւ վարկային կամ դեբետային քարտ։
Ինչպես նշվում է ETIAS կայքում, ԵՄ-ը «վերջերս որոշել է բարելավել իր անվտանգության մակարդակը, որպեսզի հետագայում խուսափի ապօրինի միգրացիայի եւ ահաբեկչության հետ կապված խնդիրներից»։

















































