Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում է Հարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն է Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում Պենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումը Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունից Համայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից են ԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծը Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով 100 գաղափար Հայաստանի համար 63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսել Մարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմել

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)
Աշխարհ

ՌԴ Պետդուման ֆեյքերի եւ պետությանը վիրավորելու դեմ պայքարի մասին օրենք է ընդունել

Ռուսաստանի Պետական դուման 3-րդ վերջնական ընթերցմամբ ընդունել է ֆեյք տեղեկությունների, ինչպես նաեւ պետությանն ու հասարակությանը վիրավորելու դեմ պայքարի մասին օրինագծերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Առաջին օրինագծով արգելվում է հանրային նշանակության ոչ հավաստի տեղեկությունների հրապարակումը, որ տարածվում են որպես ճշմարտացի տեղեկություններ, եթե այն սպառնում է քաղաքացիների կյանքին, առողջությանը, ունեցվածքին կամ խափանում է հասարակական կարգը կամ անվտանգությունը: Դրա համար նախատեսված են 30 հազարից մինչեւ 1,5 մլն ռուբլի տուգանքներ:


Մյուս օրինագծով առաջարկվում է արգելափակել հրապարակումները, որոնք վիրավորում են մարդու արժանապատվությունը եւ հասարակական բարոյականությունը, ինչպես նաեւ պետությանը: Տուգանքները տատանվում են 30-ից մինչեւ 300 հազար ռուբլու սահմաններում:

Ֆեյք հայտնաբերելուց հետո Ռուսաստանի գլխավոր դատախազը կամ նրա տեղակալները կդիմեն «Ռոսկոմնադզոր»՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել խախտողների հասանելիությունը էջերին սահմանափակելու համար:

Իր հերթին «Ռոսկոմնադզորը» պետք է անհապաղ պարբերականի խմբագրությանն իրազեկի ոչ հավաստի տեղեկությունները հեռացնելու անհրաժեշտության մասին: Ընդ որում՝ գրանցվում է իրազեկումն ուղարկելու օրը եւ ժամը, այս նպատակով ստեղծված է հատուկ տեղեկատվական համակարգ:

Պարբերականը պարտավոր է փաստաթուղթը ստանալուց հետո ոչ հավաստի տեղեկությունն անմիջապես հեռացնել:

Եթե դա չկատարվի, «Ռոսկոմնադզորն» իրավունք ունի էջին հասանելիությունը սահմանափակել: Իսկ այն դեպքում, երբ պարբերականի սեփականատերը ֆեյքը հեռացնում է ժամանակավոր արգելափակումից հետո, պարտավոր է իրազեկում ուղարկել «Ռոսկոմնադզոր»: Դրանից հետո էջին հասանելիությունը կվերականգնվի:

Հստակեցվում է, որ սահմանափակման նման կարգը չի կիրառվում ոչ հավաստի տեղեկությունը լրահոսի ագրեգատորի կողմից տեղադրելու դեպքում:

Կյանքին կամ առողջությանը, ինչպես նաեւ հասարակական կարգին սպառնացող ֆեյքերի համար նախատեսված են տուգանքներ՝ քաղաքացիների համար՝ 30-ից մինչեւ 100 հազար ռուբլի «վարչական իրավախախտման առարկայի բռնագրավմամբ կամ առանց որպես այդպիսին», իրավաբանական անձանց համար՝ 200-ից մինչեւ 500 հազար ռուբլի՝ նույնպես բռնագրավմամբ, պաշտոնատար անձանց համար՝ 60-ից մինչեւ 200 հազար ռուբլի:

Կենսաապահովման օբյեկտների, տրանպորտային կամ սոցիալական կառույցների, կապի, էներգետիկայի աշխատանքներում խանգարումներ առաջացրած ֆեյքերի համար նախատեսվում է պատժել տուգանքներով՝ քաղաքացիների համար 100-ից մինչեւ 300 հազար՝ բռնագրավմամբ, իրավաբանական անձնաց համար՝ 500 հազար ռուբլուց մինչեւ մեկ միլիոն ռուբլի՝ բռնագրավմամբ, պաշտոնատար անձանց համար՝ 330-ից մինչեւ 600 հազար ռուբլի:

Մարդու մահվանը հանգեցրած, առողջությանը կամ գույքին վնաս պատճառած, կենսաապահովման օբյեկտների, տրանպորտային կամ սոցիալական կառույցների, կապի, էներգետիկայի աշխատանքների դադարեցման պատճառ հանդիսացող ֆեյքերի համար առաջարկվում է տուգանքներ սահմանել. քաղաքացիների համար՝ 300 հազար ռուբլուց մինչեւ 400 հազար ռուբլի՝ բռնագրավմամբ, իրավաբանական անձանց համար՝ մեկ միլիոնից մինչեւ 1.5 միլոն ռուբլի՝ բռնագրավմամբ, պաշտոնատար անձնաց համար՝ 600-ից մինչեւ 900 հազար ռուբլի:

Նման գործերի հարուցման մասին դատախազության մարմինները պետք է տեղեկացվեն մեկ օրվա ընթացքում:

Պետությանը կամ հասարակությանը վիրավորող տեղեկատվության հայտնաբերման դեպքում դատախազը կամ նրա տեղակալները նույնպես կդիմեն «Ռոսկոմնադզոր», որը պետք է հետեւի դրա հեռացմանը կամ արգելափակի ռեսուրսը:

Նման խախտումների համար առաջարկվում է վարչական պատասխանատվություն սահմանել: Խոսքը 30-ից մինչեւ 100 հազար ոռւբլի տուգանքների մասին է:

Կրկնակի խախտման դեպքում վճարն կավելանա եւ կկազմի 100-ից մինչեւ 200 հազար ռուբլի: Հնարավոր է նաեւ մինչեւ 15 օր վարչական կալանք:

Եթե նույն գործողությունները կատարել է նման հանցագործության համար ավելի քան երկու անգամ վարչական պատժի ենթարկված անձը, նրան 200-ից մինչեւ 300 հազար տուգանք կամ մինչեւ 15 օր վարչական կալանք է սպառնում: