72-ամյա բրիտանուհին ամուսնացել է տղամարդու հետ, որին 43 տարի շարունակ մերժել է
72-ամյա բրիտանուհի Փոլին Յանգը, որը 43 տարի շարունակ մերժել է իր ընկերոջ՝ 74-ամյա Քոլին Ջոնսին, վերջապես փոխել է միտքը և խնդրել վերջինիս ամուսնանալ իր հետ, հաղորդում է Fox News-ը:
«Երբ Փոլինն առաջարկություն արեց, քիչ էր մնում՝ մահճակալիցս ընկնեի: Այս բոլոր տարիներին ես էի նրան այդ հարցը տվել և, բնականաբար, «այո» ասացի»,- պատմել է 74-ամյա տղամարդը՝ խոստովանելով, որ վաղուց սիրելիի հետ ամուսնանալու հույսը կորցրել էր:
Զույգն առաջին անգամ հանդիպել է 1976թ.-ին՝ մանկական խաղահրապարակում: Նրանք միասին համատեղ կյանքից բացի նաև համատեղ բիզնես ունեն:
Երեք տարի առաջ առողջական խնդիրների պատճառով Փոլինը մեծահասակների խնամքի կենտրոն է տեղափոխվել: Չնայած մարտահրավերներին՝ նրա կողակիցը շարունակել է զբաղվել համատեղ բիզնեսով և երկու շաբաթը մեկ այցելել է կնոջը: Այցերից մեկի ժամանակ էլ Փոլինը տղամարդուն ամուսնության առաջարկ է արել:
Հարսանեկան համեստ արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 14-ին՝ սիրահարների հովանավոր սուրբ Վալենտինի օրը: Այդ օրը սիրեցյալնեը հագել են իրենց լավագույն հագուստները, իսկ Փոլինի անվասայլակը զարդարված է եղել ծաղիկներով:



















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...