Հայտնի կլեպտոման կատուն առաջին անգամ տիրուհուն փող է բերել
Բրիտանիայում կլեպտոմանիայի հակում ունեցող Թեո կատուն մի քանի տարվա ընթացքում իր տիրուհու համար տոնածառի զարդարանքներ եւ խաղալիքներ է բերել հարեւան տներից։ Սակայն ժամանակը գնում է, կատուն հասունացել եւ վերջապես փող է բերել տուն՝ հայտնում է «360» հեռուստաալիքը՝ հղում կատարելով BBC News-ին։
Հարեւանների կողմից թողնված փողը նախատեսված է եղել կաթ բերողի համար։ Սակայն կատուն որոշել է, որ իր տիրուհուն դրանք ավելի շատ են պետք։
Կատուն եւ իր տիրուհին վերջերս են փոխադրվել նոր թաղամաս, այդ պատճառով հարեւանները դեռեւս չգիտեին, որ իրենց իրերն առանց հսկողության չպետք է թողնեն։
Թեոյի գողությունների մասին հայտնի էր դարձել դեռեւս 2013թ․։ Բրիտանական ԶԼՄ-ները գրել էին այն մասին, որ նա մշտապես հարեւանների տնից խաղալիքներ եւ զարդարանքի համար օգտագործվող արհեստական մրգեր է տանում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը