Թայլանդացի միլիոնատերը վեցանիշ թիվ է առաջարկում նրան, ով կամուսնանա իր 26-ամյա դստեր հետ
Թայլանդացի միլիոնատեր Արդոն Ռոդտոնգը, ով հարստացել է մրգեր աճեցնելով, հայտարարել է, որ 10 միլիոն թայլանդական բատ (314 000 դոլար) կվճարի այն ամուրիին, ով կամուսնանա իր 26-ամյա դստեր՝ Կարնսիտայի հետ՝ հայտնում է Fox News-ը։
Բացի այդ, 58-ամյա միլիոնատերը խոստացել է ապագա փեսային նվիրել դուրիանի աճեցման ֆերմա՝ Չումպխոնում։
Այդ ֆերմայի արժեքը կազմում է մի քանի միլիոն դոլար։
Սոցցանցերից մեկում կատարած իր գրառման մեջ նա նաեւ մի քանի խոսքով պատմել է իր դստեր մասին՝ նա օգնում է իրեն բիզնեսում, տիրապետում է անգլերենին ու չինարենին, եւ որ ամենակարեւորն է՝ նա կույս է։
Daily Mail-ը հայտնում է, որ Ռոդտոնգը էլի մի քանի երեխաներ ունի, այդ թվում՝ որդիներ, որոնք կարող էին ժառանգել նրա գործը, սակայն մեծահարուստը նախընտրում է այն փեսային տալ։
Ինչ վերաբերում է պոտենցիալ փեսային ներկայացվող պահանջներին, գործարարի համար ամենակարեւորն այն է, որ նա աշխատասեր լինի։
Կարնսիտան հոր արարքի մասին իմացել է ընկերուհիներից։ Ասում են՝ նա ցնցված է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը