Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում է Հարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն է Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում Պենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումը Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունից Համայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից են ԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծը Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով 100 գաղափար Հայաստանի համար 63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսել Մարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմել

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)
Աշխարհ

Ռուս պրանկերները Շվեյցարիայի նախագահի անունից բանակցություններ են վարել ԱՄՆ-ի՝ Վենեսուելայի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ

Ռուս պրանկերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) Շվեյցարիայի նախագահ Ուլի Մաուրերի անունից բանակցություններ են վարել ԱՄՆ-ի՝ Վենեսուելայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսի հետ, գրում է РИА Новости-ն՝ «Россия 24» հեռուստաալիքին հղումով:

Պրանկերները հայտնել են Աբրամսին մտացածին «Լիմպոպո» բանկում Վենեսուելայի ունեցած հաշիվների մասին և պարզել Վաշինգտոնի՝ Կարակասի վերաբերյալ ծրագրերը: Վովանը և Լեքսուսը երկխոսության մանրամասները փոխանցել են Sputnik Mundo գործակալությանը:

Զրույցը տեղի է ունեցել փետրվարի 19-ին: Պրանկերները հայտնել են Աբրամսին, որ շվեյցարական կողմը երկրի բանկերում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի մտերիմների, ինչպես նաև վենեսուելական ընկերությունների հաշիվների առկայության մեջ ոչ մի օրենքի խախտում չի տեսնում:

Ի պատասխան՝ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը, պրանկերների խոսքով, հայտարարել է, որ տվյալ հաշիվները պետք է ամբողջությամբ սառեցվեն, ընդ որում՝ դրանց ապօրինի լինելու վերաբերյալ ոչ մի ապացույց չի ներկայացրել:

Աբրամսն ընդգծել է, որ եթե Շվեյցարիան Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոյի՝ վերջնականապես իշխանության գալուց հետո չսառեցնի հաշիվները և «Մադուրոյի փողերը գնան այդ երկրից», Միացյալ Նահանգները կարող է Բեռնի դեմ դատական հայց ներկայացնել:

«Մաուրերը» Աբրամսի ճնշումների ներքո հայտարարել է, որ պատրաստ է հաշիվները սառեցնել, եթե ԱՄՆ-ն համապատասխան փաստաթղթեր ուղարկի, ինչպես նաև խնդրել է օգնել կապ հաստատել Գուաիդոյի հետ, ինչն էլ հատուկ ներկայացուցիչը խոստացել է անել:

Խոսակցությունից հետո ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը «Մաուրերին» ամերիկյան պատժամիջեցների ցանկ է ուղարկել, որտեղ Վենեսուելայի ավելի քան 100 քաղաքացի է ներառված:

Ավելի ուշ պրանկերների հետ կապ է հաստատել «Վենեսուելայի նոր կառավարության դեսպան» Կառլոս Վեկկոն: Մաուրերի անունից նրանք Աբրամսին ու Վեկկոյին են ուղարկել վենեսուելացի այն պաշտոնյաների ցուցակը, որոնց հաշիվներն իբր հայտնաբերվել և սառեցվել են:

Ցուցակում եղել են նաև օտարերկրյա քաղաքացիներ՝ Քսենյա Սոբչակը, Դմիտրի Բիկովը և Մարկ Ֆեյգինը, ինչպես նաև նշվել է Lexus Vovanial Bank Ltd բանկի անունը, որտեղ իբր պահվել են Մադուրոյի գումարները:

Պրանկերների խոսքով՝ Աբրամսը շատ գոհ է մնացել ստացած ցուցակից և կապվել է ԱՄՆ ֆինանսների նախարարի հետ: Վերջինս սկսել է աշխատել փաստաթղթի վրա:

Դեսպանն իր հերթին խոստացել է «ամեն ինչ գաղտնի պահել» և հետաքրքրվել է, թե երբ իրենց կողմը կկարողանա «արգելափակված հաշիվների նկատմամբ վերահսկողություն ստանալ», և թե արդյոք նրանք գտել են Մադուրոյի՝ Շվեյցարիայում ունեցած անձնական հաշիվները:

Վովանն ու Լեքսուսը հայտնել են NurlanBaidilda Ltd հիմնադրամի մասին, որտեղ պահվում են Մադուրոյի անձնական ակտիվները, սակայն հավելել են, որ իրավաբանական նրբությունների պատճառով չեն կարող արգելափակել հիմնադրամի հաշիվները:

Պրանկերները հայտնել են Վեկկոյին, որ եթե իրավիճակի մասին հայտնի դառնա, հիմնադրամը կփորձի բոլոր ակտիվները հանել Շվեյցարիայից, ինչն էլ փողերի լվացման կասկածանքի հիմք կծառայի:

Վեկկոն համաձայնել է տարածել այդ տեղեկատվությունը: նա Bloomberg գործակալությանն այդ առնչությամբ հարցազրույց է տվել, ինչպես նաև Թվիթերում այդ մասին գրառում կատարել:

Մարտին պրանկերները, իրենց խոսքով, ևս մեկ հեռախոսազրույց են ունեցել Աբրամսի հետ, որի ժամանակ հայտնել են Վենեսուելայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստի մասին, ինչպես նաև փորձել պարզել՝ արդյոք ԱՄՆ-ն պատրաստվում է միջամտել Վենեսուելայի ճգնաժամին:

Խոսակցության վերջում Աբրամսը հասկացրել է զրուցակցին, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում զորք մտցնել Վենեսուելա: