Լուկաշենկոն ՀԱՊԿ շուրջ իրավիճակն անառողջ է անվանել
Բելառուսի նախագահԱլեքսանդր Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել ՀԱՊԿ-ում անառողջ իրավիճակի, այդ թվում գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ իրադրության կապակցությամբ:
Համապատասպան հայտարարությունը նա արել է երեքշաբթի՝ եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության եւ ինտեգրացիոն կառույցներում մասնակցության հարցերի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:
«Հաշվի առնելով համաշխարհային միտումները, այս կազմակերպության պահանջվածությունը կասկած չի առաջացնում: Սակայն ներկայումս ՀԱՊԿ-ում անառողջ վիճակ է առաջացել: Թեկուզ ամենասովորական հարցը `գլխավոր քարտուղարի նշանակումը», - ասել է Բելառուսի առաջնորդը, որին մեջբերում է ԲելՏԱ գործակալությունը:
Նա հավելել է, որ ՀԱՊԿ շրջանակում ռազմաքաղաքական համագործակցությունը «այժմ ամենակարեւոր ուղղությունն է, որտեղ պետք է կենտրոնանան Բելառուսի ջանքերը»` մոլորակի ռազմաքաղաքական ոլորտում զարգացող միտումների պատճառով»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջարկվել էր Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասը: Բելառուսի թեկնածությունը արդեն համաձայնեցրել են Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը: Այս հարցով փոխգործակցության դժվարությունները պահպանվում են միայն Հայաստանի հետ, որն ավելի վաղ այդ պաշտոնից վաղաժամ հետ էր կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին, սակայն կրկին պնդում է իր թեկնածուի նշանակման մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը