Հնդկաստանում թութակներն ափիոնային կախվածություն են ձեռք բերել կակաչների սերմերից (տեսանյութեր)
Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում կակաչների աճեցմամբ զբաղվող ֆերմերները ստիպված են շուրջօրյա հսկողության տակ պահել իրենց մշակած դաշտերը, որոնք կակաչի սերմերի նկատմամբ թմրանյութային կախվածություն ձեռք բերած թութակների մշտական գրոհների թիրախում են հայտնվում:
Ինչպես նշում է Oddity Central-ը, թութակները մեծ խմբերով հարձակվում են դաշտերի վրա, ուտում են ծաղիկների սերմերն ու բացասական ազդեցություն ունենում ափիոնի արտադրության ծավալների վրա:
Թեև ֆերմերներն ափիոնային կախվածություն ունեցող թութակների դեմ պայքարի տարբեր միջոցներ են ձեռնարկել, սակայն դրանք արդյունք չեն տվել: Այժմ նրանք այլ ելք չունեն, քան գիշերուզօր դաշտերը հսկելը: Բայցևայնպես, թռչուններն օրական տասնյակ անգամ գալիս են:
«Կակաչը մոտ 20-25 գր ափիոն է տալիս, մինչդեռ թութակները օրական 30-40 անգամ գալիս են ու սնվում այդ սերմերով: Դա ազդում է արտադրական ծավալների վրա: Ափիոնային կախվածություն ունեցող այս թութակները քաոսային իրավիճակ են ստեղծում: Նրանք ոչնչից չեն վախենում»,-պատմել է տուժողներից մեկը:
Մասնագետների խոսքով՝ կակաչի թմրանյութային սերմերը նույն ազդեցությունն են թողնում թռչունների վրա, ինչպես, ասենք, սուրճը կամ կանաչ թեյը մարդու վրա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը