Լավրովը հայտարարել է, որ Թուրքիան լիովին չի կատարում Իդլիբի համաձայնագրի պայմանները
Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև Սիրիայի Իդլիբ նահանգի ապառազմականացման վերաբերյալ կնքված պայմանագրի իրագործմանը:
Քուվեյթի «Kuna» գործակալությանը տված հարցազրույցում Լավրովը հայտարարել է, որ Թուրքիան մասամբ է կատարել Սիրիայի Իդլիբ նահանգի ապառազմականացման վերաբերյալ կնքված համաձայնագրով ստանձնած պարտականությունները:
«Մեր թուրք գործընկերներին հորդորում ենք կատարել Իդլիբում իրավիճակը կայունացնելու նպատակով 2018-ի սեպտեմբերի 17-ին կնքված համաձայնագրով ստանձնած պարտականությունները:
Ապառազմականացված գոտու հիմնումը, զինյալների ու ծանր զենքերի դուրսբերումը նախատեսող փաստաթղթի պայմանները դեռևս ամբողջությամբ չեն իրականացվել»,- ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Լավրովը խոսել է նաև Սոչիում Աստանայի ձևաչափով տեղի ունեցած գագաթաժողովի մասին՝ ասելով, որ Թեհրանի ու Անկարայի հետ ակտիվ աշխատում են գագաթաժողովին ընդունած որոշումները կյանքի կոչելու ուղղությամբ:
Աղբյուրը`«Էրմենիհաբեր»


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը