Թրամփն ասել է՝ ով է Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ձախողման «պատճառը»
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով օրերս Վիետնամի մայրաքաղաք Հանոյում իր և հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպմանը, ասել է՝ ով է դրա ձախողման մեղավորը:
Ինչպես նշում է The Guardian-ը, երկօրյա հանդիպումն ապարդյուն՝ առանց համատեղ համաձայնագրի ավարտելու համար Թրամփը մեղադրել է իր նախկին փաստաբան Մայքլ Քոհենին, որը բանակցությունների օրը նախագահի դեմ վկայություն է տվել Կոնգրեսում:
Թրամփի համոզմամբ՝ Կոնգրեսի դեմոկրատ անդամներն այդ օրը չպետք է հարցաքննության կանչեին Քոհենին:
«Այն, որ դեմոկրատները դատապարտված խաբեբա ու խարդախին բաց լսումների շրջանակում հարցաքննության են կանչել հենց այն նույն օրը, երբ Հյուսիսային Կորեայի հետ անչափ կարևոր միջուկային գագաթնաժողովն էր ընթանում, հավանաբար, ամերիկյան քաղաքականության մեջ նոր ստորություն է և դարձել է հանդիպումից իմ հեռանալու պատճառ»,-Twitter-ում գրել է Թրամփը՝ անդրադառնալով Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը նախատեսվածից շուտ ավարտելու քայլին:
Պարբերականը գրում է, որ Հանոյում Թրամփը նպատակ ուներ համոզելու հյուսիսկորեացի առաջնորդին «թեթևացնել» միջուկային զինանոցը՝ դրա դիմաց խոստանալով չեղարկել ամերիկյան պատժամիջոցների մի մասը:
Մինչդեռ այդ ընթացքում Վաշինգտոնում միանգամայն այլ իրադարձություններ էին զարգանում. Քոհենը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում խոստովանել է, որ նախագահն անցած տասը տարվա ընթացքում իրեն ստիպել է մոտ 500 անգամ սպառնալիքներ հնչեցնել: Բացի այդ, նա նախագահին «սուտասան, ռասիստ» է անվանել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը