ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան սպիտակ ֆոսֆոր է կիրառել Սիրիայում. կան զոհեր
ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիան արգելված սպիտակ ֆոսֆոր է կիրառել սիրիական հարավարևելյան Բագուզ գյուղում իրականացված ավիահարվածի ժամանակ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական պետական Ikhbariya հեռուստաալիքին:
Հաղորդվում է, որ Դեյր էլ Զոր նահանգի Բագուզ գյուղի ֆերմաների շրջանում լույս երկուշաբթի իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել ու վնասվածքներ են ստացել խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ:
Զոհերի ու տուժածների հստակ թիվն առայժմ չի հաղորդվում:
Նշենք, որ սպիտակ ֆոսֆորով ռումբերի կիրառումն արգելված է ՄԱԿ-ի և միջազգային մի շարք այլ բանաձևերի շրջանակում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը