Պատրիարք Կիրիլը կարող է այցելել Հյուսիսային Կորեա
Պատրիարք Կիրիլը հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրավերով կարող է այցելել ԿԺԴՀ: Այս մասին, ինչպես գրում է Life-ru-ն, հայտնել է Հարավարևելյան Ասիայում պատրիարքական եքսարքոս միտրոպոլիտ Սերգեյը:
«Նրանք հաճույքով են մեզ հյուր ընդունում, մենք այնտեղ ծառայում ենք, ինձ ընդունում են որպես իշխող եպիսկոպոս», - ընդգծել է հոգևորականը:
Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ում իրենց երկրի տարածքում Ռուս ուղղափառ եկեղեցու գործունեության հետ կապված խնդիրներ չկան: 2006 թվականից Հյուսիսային Կորեայում գործում է Սուրբ Երրորդության մայր տաճար, որը խորհրդանշում է Ռուսաստանի և Հյուսիսյին Կորեայի բարեկամական հարաբերությունները:

















































