Գուաիդոն հայտարարել է Վենեսուելա վերադառնալու մասին
Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ Վենեսուելա կվերադառնա մարտի 4-ին կամ 5-ին և նոր ցույցերի կոչ է արել:
«Հայտարարում եմ իմ վերադարձի մասին Վենեսուելա և կոչ եմ անում երկրի ողջ տարածքում երկուշաբթի և երեքշաբթի ցույցեր անցկացնել»,- ասված է Գուաիդոյի թվիթերյան գրառման մեջ:
Ավելի վաղ Վենեսուելայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը Վենեսուելայի իշխանություններին զգուշացրել է Գուաիդոյին ձերբակալելու դեմ, երբ վերջինս Կոլումբիա կատարած այցից հետո պատրաստվում էր հայրենիք վերադառնալ:
Փետրվարի 22-ին Գուաիդոն հատել էր Կոլումբիայի հետ սահմանը՝ չնայած հունվարից գործող՝Վենեսուելայի սահմաններից դուրս գալն արգելող օրենքի: Վենեսուելայի Գերագույն դատարանի սահմանադրական պալատի դատավորի տեղակալ Խուան Կարլոս Վալդեսը հայտարարել էր, որ Գուաիդոյին օրենքը խախտելու համար մինչև 30 տարվա ազատազրկում է սպառնում:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարի 23-ից բողոքի զանգվածային ցույցերն են ընթանում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Ցուցարարները պահանջում են վերջինիս հրաժարականը և երկրում սահմանադրական կարգերի վերահաստատումը: Քաղաքական լարված իրավիճակի ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել:
ԱՄՆ-ն և մի շարք երկրներ ճանաչել են վերջինիս իշխանությունը, մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանը և այլ պետություններ աջակցում են Մադուրոյին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը