Ֆրանսիայում ձերբակալվել է «դեղին բաճկոնների» շարժման 50 մասնակից
Փարիզում շաբաթ ձերբակալվել է «դեղին բաճկոնների» շարժման 28 մասնակից: Տեղեկությունը հրապարակել է BFM հեռուստաալիքը` վկայակոչելով ոստիկանության աղբյուրը, հաղորդում է ТАСС-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` «դեղին բաճկոնների» 16-րդ բողոքի ակցիայի ընթացքում Բորդոյում ձերբակալվել է 15, Թուլուզում` 4, Նանտում` 3 մարդ: Ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել ագրեսիվ վարքագծի և բռնություն հրահրելու համար:
Ցուցարարների ձեռքին պաստառներ են եղել, գրությամբ` «Ժողովրդի իշխանություն», «Ֆրանսիան թալանվում է օլիգարխների կողմից. դիմադրություն»:
Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով` ողջ հանրապետությունում բողոքի ակցիաներին մասնակցել է մոտ 40 հազար մարդ: Նախորդ շաբաթ Ֆրանսիայի փողոցներում «դեղին բաճկոնների» թիվը մոտ 47 հազար էր:

















































