ԱՄՆ-ը գտել է ռուսական С-400-ներ գնելուց Թուրքիային հետ պահելու միջոցը
ԱՄՆ-ը գտել է հակահրթիռային պաշտպանության ռուսական С-400 համալիրներ գնելուց Թուրքիային հետ պահելու միջոցը։ Այս մասին Bloomberg գործակալությանը հայտնել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փեթ Շանահանը։
Վաշինգտոնն իր հակաօդային Patriot F-35 համակարգերն ավելի էժան գնով է առաջարկել, սակայն Թուրքիան հրաժարվում է նրա կամակատարը լինել եւ հրաժարվել С-400-ներից։ Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ ինքն արդեն այս տարի հինգ անգամ հանդիպել է Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Ակարովի հետ, եւ ամեն անգամ շոշափել է Անկարայի կողմից ամերիկյան համակարգերի գնման թեման։
«Մենք ուզում ենք գտնել մի որոշում, որը F-35-ը մեր ռազմավարական գործընկերոջ համար կդարձնի կրիտիկական բաժնետոմս իրենց զինված ուժերում»,- ամփոփել է Շանահա

















































