Ալժիրի նախագահին տեղափոխել են Շվեյցարիա և տեղավորել վերակենդանացման բաժանմունքում
Ալժիրի նախագահ Աբդել Ազիզ Բուտեֆլիկին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Շվեյցարիա: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Ալ-Մայադին» արաբական հեռուստաալիքին:
Աղբյուրի տվյալներով՝ 81-ամյա առաջնորդին Շվեյցարիա են տեղափոխել ինքնաթիռով: Նա գործնականում անգիտակից վիճակում է եղել: Նրան տեղափոխել են Ժնևի համալսարանին կից հիվանդանոց: Բժիշկները լրջորեն մտահոգված են նրա կյանքի համար: Նախագահը վերակենդանացման բաժանմունքում է գտնվում:

















































