Չինաստանը փակել է Թուրքիայում գլխավոր հյուպատոսությունը
Չինաստանը որոշում է կայացրել ժամանակավորապես փակել գլխավոր հյուպատոսությունը Թուրքիայի արեւմուտքում գտնվող Իզմիր քաղաքում Պեկինի եւ Անկարայի հարաբերություններում լարվածության ֆոնին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Թուրքիայում ՉԺՀ-ի դեսպանատան հայտարարությանը:
«Իզմիրում Չինաստանի գլխավոր հյուպատոսության պաշտոնական բացումը տեղի էր ունեցել 2015 թվականի սեպտեմբերին, եւ առ այսօր այն կարեւոր դերակատարում ուներ Չինաստանի եւ Իզմիրի շրջանի համագործակցության բարելավման գործում: 2019 թվականի փետրվարի 28-ին չինական կողմը որոշել է ժամանակավորապես փակել գլխավոր հյուպատոսությունն Իզմիրում եւ տեղեկացրել է այդ մասին Անկարային: Թուրքական կողմը հայտարարել էր, որ ընդունել է այդ որոշումն ըմբռնումով:Այժմ հյուպատոսության փոխարեն ամբողջ դիվանագիտական եւ հյուպատոսական աշխատանքը կկատարի Չինաստանի դեսպանատունն Անկարայում»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Փետրվարի սկզբում Թուրքիայի արտաքին քաղաքականության վարչության պաշտոնական ներկայացուցիչը կոչ էր արել չինական իշխանություններին ազատ արձակել «անօրինական կալանավորներին» եւ փակել «համակենտրոնացման ճամբարներն ու բանտերը»: Ավելի ուշ Պեկինը, թուրքական ԱԳՆ-ի ներկայացուցչի հայտարարության հետ կապված, ներկայացրել էր Անկարային Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում համակենտրոնացման ճամբարների գործունեության մասին՝ ուղղված ույղուրներին:

















































