Անգլիայում հայտնաբերել են տասնյակ հազար երեխա բանդիտների
Անգլիայում 10-ից մինչեւ 17 տարեկան մոտ 27 հազար երեխաներ իրենց համարում են հանցավոր բանդաների անդամներ: Նման եզրակացության են եկել երեխաների գործերով տարածաշրջանային հանձնաժողովում, հայտնում է BBC News-ը:
Նշվում է, որ խմբավորումներն օգտվում են անչափահասներին հավաքագրելու հնարամիտ մեթոդներից, իսկ հետո նրանց բռնությամբ ստիպում են մնալ: Կազմակերպության ներկայացուցիչ Էննի Լոնգֆիլդի խոսքով՝ առանձնապես խոցելի են անկայուն հոգեվիճակով երեխաները, ինչպես նաեւ նրանք, ովքեր հաճախակի են բռնության ենթարկվում, եւ նրանք, որոնց տանը անբավարար ուշադրություն է հատկացվում:
Հայտնի է դարձել, որ հանցագործները երեխաներին այնպես են հավաքագրում, որպեսզի ոստիկանությունը դա չնկատի, որն արդեն ուսումնասիրել է նրանց ավանդական մեթոդները: Որպես կանոն, դրանք նման են սեռական բռնության զոհերի գայթակղման միջոցներին: Մասնավորապես դեպքերից մեկով հանձնաժողովին հաջողվել է հասանելիություն ստանալ հատուկ գրավոր հրահանգներին:
Ըստ կազմակերպության՝ 313 հազար երեխաներ անձամբ ծանոթ են որեւիցե բանդայի անդամներին, նրանցից 34 հազարը դարձել են հանցագործների զոհեր:
Պարբերականը նշում է, որ բանդա ասելով՝ նկատի ունեն երիտասարդների խմբեր, որոնք որոշակի տարածք են վերահսկում, անվանում ունեն, ինչպես նաեւ ներքին կանոններ ու ղեկավար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը