Պակիստանը ժամանակավորապես դադարեցրել է Հնդկաստան գնացքների երթեւեկությունը
Պակիստանի իշխանությունները անորոշ ժամկետով դադարեցրել են շաբաթական 2 անգամ Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ երթեւեկող Samjhota Express գնացքի երթեւեկությունը՝ 2 երկրների հարաբերություններում լարվածության աճի պատճառով: Այս մասին հայտնել է Doon պարբերականը՝ վկայակոչելով Պակիստանին ԱԳՆ-ին:
Պակիստանի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է, որ «Լահորի [պակիստանյան քաղաք] եւ Աթարիի [հնդկական քաղաք] միջեւ երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին երթեւեկող գնացքը երթեւեկությունը կվերականգնի անմիջապես այն բանից հետո, երբ անվտանգության հետ կապված իրավիճակը բարելավվի»: Ավելի վաղ Իսլամաբադում խոստացել էին, որ գնացքի ժամանակացույցում փոփոխություններ չեն լինի:
Քաշմիրի հնդկական եւ պակիստանյան գոտիները բաժանող վերահսկման գծում լարվածությունը շարունակում է պահպանվել փետրվարի 14-ին հնդկական Ջամու եւ Քաշմիր նահանգում հնդիկ զինվորականների ավտոշարասյան դեմ ահաբեկչական հարձակումից հետո:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը