Դատարանը դրոնի արձակման համար մեկ ամսվա տաժանակիր աշխատանքի է դատապարտել
Մյանմարում դատարանը դրոնի արձակման համար մեկ ամսվա տաժանակիր աշխատանքի է դատապարտել ֆրանսիացի զբոսաշրջիկին՝ հայտնում է AP-ը։
Արթուր Դեսկլոն ձերբակալվել է փետրվարի 7-ին՝ այն բանի համար, որ Մյանմարի խորհրդարանական համալիրից ոչ հեռու անօդաչու է արձակել։ Նա դատապարտվել է Անօրինական արտահանման եւ ներկրման մասին օրենքի համաձայն, որը, որպես առավելագույն պատիժ, նախատեսում է եռամյա բանտային ազատազրկում։ Դեսկլոն ընդունել է իր մեղքը, սակայն ասել է, թե ինքը չի իմացել այդ սահմանափակման մասին։

















































